Ուկրաինայի պատերազմը դարձել է Դելիում G20-ի գագաթնաժողովի գլխավոր թեման՝ չնայած հյուրընկալողի մտադրություններին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել զարգացող երկրների խնդիրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հանդիպման մասնակիցները միակարծիք են եղել, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից՝ հանուն խաղաղության և համաշխարհային տնտեսական կայունության վերականգնման։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանից պահանջել է երկարաձգել, այսպես կոչված, …