Իսրայելը հայտնել է փախստականների ճամբարին հարվածի հետևանքով ՀԱՄԱՍ-ի հրամանատարի, բազմաթիվ ահաբեկիչների և նրանց ստորգետնյա ենթակառուցվածքի ոչնչացման մասին

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ փախստականների Ջաբալիա ճամբարին ավիահարվածի հետևանքով զոհվել են «բազմաթիվ ահաբեկիչներ» և Կենտրոնական Ջաբալիա բրիգադի հրամանատար Իբրահիմ Բիարին: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նա եղել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման գլխավոր առաջնորդներից մեկը և «մարտերի հիմնական հրամանատարը» այն պահից, ինչ Իսրայելը մտել է Գազայի հատված:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ «Բիարի» գումարտակը վերահսկել է մի քանի քաղաքացիական շենքեր հարվածի տարածքում, հենց այնտեղ է եղել տեղակայված նաև զինյալների հենակետը, որն օգտագործվել է ուսուցման և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։

«Ստորգետնյա ահաբեկչական ենթակառուցվածքը, որը կառուցված է եղել շենքերի տակ և օգտագործվել է ահաբեկիչների կողմից, նույնպես փլուզվել է հարվածից հետո»,- Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ավիահարված էր հասցրել Ջաբալիայում փախստականների ճամբարին, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։