Եգիպտոսը բացել է «Ռաֆահ» անցակետը Գազայի հատվածից օտարերկրացիների ելքի համար

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Եգիպտացի սահմանապահները բացել են «Ռաֆահ» անցակետը, որպեսզի թույլ տան անկլավում գտնվող օտարերկրացիներին հեռանալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ շտապօգնության մի քանի մեքենաներ եգիպտական կողմից շարժվել են Գազա՝ հիվանդանոցներից Եգիպտոս տեղափոխելու ծանր վիրավորներին։

Պաղեստինյան կողմից սահմանային անցակետում հավաքվել է մարդկանց բազմություն՝ ցանկանալով լքել անկլավը։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակով անցումը բաց կլինի, և Եգիպտոսի իշխանությունները քանի հոգու կհամաձայնեն բաց թողնել:

Մինչ այժմ Եգիպտոսի կառավարությունը կտրականապես մերժում էր Գազայի բնակիչների տարհանումը Սինայի թերակղզի։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարը հանդես է գալիս որպես միջնորդ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի և Եգիպտոսի միջև գործարքում՝ այն համաձայնեցնելով Միացյալ Նահանգների հետ, որը թույլ կտա ազատ արձակել Գազայի հատվածից բոլոր օտարերկրյա քաղաքացիներին և ծանր վիրավորներին։ Այս մասին CNN-ին հայտնել են բանակցություններին ծանոթ աղբյուրները։

Միաժամանակ, հաղորդվել է, որ 81 վիրավոր պաղեստինցիներ ժամանելու են Եգիպտոսի հետ սահմանային «Ռաֆահ» անցակետ։