«Ինքը հովանավոր ունի Դատախազությունում»․ «Յանս»-ի հաշվապահը կբողոքարկի Վաչագան Ղազարյանի գործով որոշումը

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանին և կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը կբողոքարկի Ղազարյանի, Բեգլարյանի և «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթը կարճելու որոշումը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սուսաննա Արիստակեսյանը։ Նա այսօր հանդիպում է ունեցել շորթման վերաբերյալ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Ծովակ Մնացականյանի հետ։ Ըստ Սուսաննա Արիսակեսյանի՝ իրեն հայտնել են, որ գործով ձեռք բերված տվյալները բավարար չեն տեղի ունեցածը շորթում որակելու և գործը դատարան ուղարկելու համար։

«Իրենք գտնում են, որ հիմնավորվում է, որ Վաչագան Ղազարյանն ու կինն ինձնից 40 մլն դրամ գումար են վերցրել, բայց դա շորթում չէ»,- ասաց Սուսաննա Արիստայեսյանը՝ նշելով, որ, ըստ իրավապահների, իր և Ղազարյանի միջև գումարի շուրջ քաղաքացիաիրավական վեճ է։

Հիշեցնենք՝ սեփականության իրավունքով Վաչագան Ղազարյանին և վերջինիս կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը պնդում է, որ Ղազարյանը, վերջինիս կինն ու ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանն իր հարազատներից 40 մլն դրամ գումար են շորթել։

«Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017 թվականին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ Սուսաննա Արիստակեսյանը 25 մլն դրամի վնաս է պատճառել կազմակերպությանը։ Հարուցվել է քրեական գործ, Արիստակեսյանին 25 մլն դրամի յուրացման մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։ Արիստակեսյանը մեղադրանքը չի ընդունել, պնդել է, որ ընկերությունում ենթադրյալ չարաշահումների հայտնաբերվելուց հետո Վաչագան Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի հետ զրույց է ունեցել, և վերջինս իրենից պահանջել է 40 մլն դրամ գումար։ Ամիսներ անց, երբ Արիստակեսյանը կալանավորված է եղել, վերջինիս հարազատներն, ըստ հաշվապահի խոսքի, 40 մլն դրամ գումար են տվել «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանին՝ համապատասխան ստացականով, և նա վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ Արիստակեսյանից ֆինանսական պահանջ չունի։ Դրանից հետո Արիստակեսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։

Արիստակեսյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Քրեական գործ է հարուցվել, սակայն տևական ժամանակ քննությունից հետո այն կարճվել է, որոշում է կայացվել Վաչագան Ղազարյանի, վերջինս կնոջ և «Յանս»-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Արիստակեսյանն այս որոշումը բողոքարկել է դատական կարգով, և դատարանը վերացրել է քրեական գործը կարճելու որոշումը։ Գործի քննությունը վերսկսվել է, որի շրջանակներում 2022 թվականի նոյեմբերին Վաչագան Ղազարյանի, Ռուզաննա Բեգլարյանի և Սերգեյ Կարապետյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանք է ներկայացվել։

Factor.am-ը երեկ գրել էր, որ Վաչագան Ղազարյանի, Ռուզաննա Բեգլարյանի և Սերգեյ Կարապետյանի նկատմամբ շորթման մեղադրանքով հետապնդումը նախորդ շաբաթ դադարեցվել է։

Սուսաննա Արիստակեսյանը հիշեցնում է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակներում երկու ամիս առաջ Վաչագան Ղազարյանը պետությանն է վերադարձրել Իսակովի պողոտայում գտնվող 4 միավոր անշարժ գույք։ Հենց այդ ժամանակ էլ նա, ըստ Արիստակեսյանի, իրավապահների հետ պայմանավորվածության է եկել։

«Իսակովի պողոտայի 4 հողակտորը տվեց, դրա դիմաց պահանջեց, որ դադարեցնեն քրեական հետապնդումը․ ես այդպես եմ հասկանում։ Ես հասկանում եմ՝ նա հողի դիմաց գործարք է պահանջել »,- ասաց Սուսաննա Արիստակեսյանը՝ նշելով, որ գործը վերաբացելիս Ղազարյանին և մյուսներին վերագրվող արարքը շորթում է որակվել, իսկ այժմ իրավապահներն ասում են, թե այն շորթում որակելու համար բավարար հիմքեր չկան։

Սուսաննա Արիստակեսյանը հիշեցնում է, որ ի սկզբանե իրեն մեղադրել են 25 մլն դրամ գումարի յուրացման մեջ, բայց քննիչներին որևէ կերպ չի հետաքրքրում այն հանգամանքը, թե ինչպե՞ս ստացվեց, որ թեև , ըստ մեղադրանքի, ինքը 25 մլն դրամ գումար էր յուրացրել՝ 40 մլն դրամ է վերադարձրել։ Նշենք, որ 25 մլն դրամի յուրացման գործով դեռևս 2021 թվականին Սուսաննա Արիստակեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

Արիստակեսյանը նշում է, որ շորթման գործով շուրջ մեկ տարվա ընթացքում մի քանի քննիչ ու դատախազ է փոխվել, որոնք պատշաճ քննություն չեն իրականացրել։ Ասում է՝ միայն այն բանից հետո, երբ ինքը գրություն է ուղարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, գործով ինչ-որ շարժ է եղել։

«Այսինքն՝ մինչև Աննա Վարդապետյանին բողոք չէր գնում, ոչ մի դատախազ ու քննիչ իրեն վստահված գործը տեղից չէր շարժում։ Այժմ էլ ես մտածում եմ, որ Վարդապետյանին ճիշտ չեն ներկայացնում եղելությունը։ Կա ինչ-որ խումբ, որը Վաչագան Ղազարյանին պաշտպանում է, ինքը հովանավոր ունի Դատախազությունում, որը իրեն պաշտպանում է, և ես մտածում եմ, որ դրանից տեղյակ չէ տիկին Վարդապետյանը»,- ասաց Արիստակեսյանը՝ հայտնելով, որ անձամբ ցանկանում է հանդիպել գլխավոր դատախազի Աննա Վարդապետյանի հետ։

 

Արաքս Մամուլյան