Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ Նեթանյահուն շուտով կարող է կորցնել Իսրայելի վարչապետի պաշտոնը

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Սպիտակ տանը կանխատեսում են Բենիամին Նեթանյահուի մոտալուտ հրաժարականը Իսրայելի վարչապետի պաշտոնից։ Այս մասին գրում է ամերիկյան Politico պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նախկին և ներկա աշխատակիցներին։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Բայդենը Նեթանյահուի հեռանալու հնարավորությունը քննարկել է վերջերս Իսրայելում նրա հետ հանդիպման ժամանակ։

«Բայդենը նույնիսկ առաջարկել է Նեթանյահուին մտածել այն դասերի մասին, որոնք նա պետք է կիսի իր ապագա իրավահաջորդի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ Սպիտակ տունը կարծում է, որ Նեթանյահուն վարչապետի պաշտոնում կմնա ևս մի քանի ամիս կամ առնվազն մինչև Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության առաջին փուլի ավարտը, որը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։

Միաժամանակ, Politico-ի բոլոր չորս աղբյուրները հիշեցրել են Իսրայելի քաղաքականության լիակատար անկանխատեսելիության մասին։

«Իսրայելական հասարակությունում տեղի ունեցածի համար չի կարող չգալ պատասխանատվության պահը»,- ասել է զրուցակիցներից մեկը։

Սպիտակ տան մեկ այլ պաշտոնյա հորդորել է մեծ նշանակություն չտալ Նեթանյահուի ապագայի մասին խոսակցություններին՝ պնդելով, որ դրանք կարող են պարզապես վերացական նկատառումներ լինել, և որ Բայդենի վարչակազմը մտահոգված է միայն Իսրայելի անվտանգությանն աջակցելու հարցով։

Բենիամին Նեթանյահուն Իսրայելի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է, և նախկիում մեկ անգամ չէ, որ  կանխատեսել են նրա վաղաժամ քաղաքական մահ։ Բացի այդ, Բայդենին և նրա վարչակազմին չի կարելի անվանել Նեթանյահուի հավատարիմ կողմնակիցներ, քանի որ վերջինը բազմիցս աջակցություն է հայտնել Դոնալդ Թրամփին։

Էմմա Չոբանյան