ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices): Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և կառաջարկվի համապատասխան աշխատանք․ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ …

