Վոյաժներ` պետական ինքնաթիռով. Փաշինյանը հաշիվ չի տալիս` ինչպես են ընտանիքի անդամները ճանապարհորդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

Բրյուսել, Գրանադա, Ստրասբուրգ, Սոչի․ այս քաղաքներ Նիկոլ Փաշինյանի այցերին մասնակցել են նաև նրա ընտանիքի անդամները։ Մասնավորապես, հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգ էին մեկնել վարչապետի երեք դուստրերը։ Ուշագրավ է, որ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման համաձայն՝ Փաշինյանի աղջիկների անունները բացակայում էին կառավարական պատվիրակության կազմից։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 4-ին Փաշինյանը Գրանադա էր մեկնել ավագ դստեր հետ․ պատվիրակության կազմում նրա անունը դարձյալ բացակայում էր։

Պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չկա պաշտոնական պարզաբանում, թե ինչ միջոցներով են երեխաները մեկնել Եվրոպա և ինչպես են ստացել կառավարական ինքնաթիռով ճանապարհորդելու հնարավորություն։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին այն տեսարանները հիշեցնում են Ջորջ Օրուելի հայտնի ստեղծագործությունը։

Վարչապետի աշխատակազմը 2024 թվականին հարկատուների փողերից 25 մլրդ դրամ կծախսի։ Այս հարցով երեկ խորհրդարան եկած վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Փաշինյանի երեխաների այցը հարկատուների հաշվին չէ։ Իսկ վարչապետ հայրիկին սպասարկող ինքնաթիռով ճանապարհորդության մեկնելը չարաշահում չէ՞․ այս հարցը Փաշինյանի կողմից բարձր պաշտոնի նշանակված Արմենակ Խաչատրյանի համար անհասկանալի է։

Կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, սակայն, բացի ֆինանսական և պաշտոնեական դիրքի ենթադրյալ չարաշահումները, նաև անվտանգային խնդիրների մասին է բարձրաձայնում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ հիշեցնում է Փաշինյանի՝ ժողովրդին հաշվետու լինելու մասին բարձրագոչ հայտարարությունները և արձանագրում՝ իշխանությունները ժողովրդի քննադատությունից էլ չեն ազդվում։

Factor TV-ին այս այցերի վերաբերյալ պարզաբանումներ վարչապետի աշխատակազմից խոստանում են տալ միայն գրավոր հարցման դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան