Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ հանդիպումից հետո խոսել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններից։ «Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։ Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկել ենք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ՝ գործընթացն ընթացքի մեջ է։ …