ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը նախօրեին տեսակոնֆերանսի ձևաչափով զրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Ըստ կառույցի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ՀԱՊԿ քարտուղարության և ՄԱԿ-ի քարտուղարության փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, ընդգծվել է տարածաշրջանային կանխարգելիչ գործողությունների միջոցով անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցմանն ուղղված համակարգված միջազգային քայլերի կարևորությունը։ Ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային շփումների …

