Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությանը՝ Թերեզ Մարիա Րիթերի գլխավորությամբ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են՝ ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է Կոմիտեի դերն ու նշանակությունը ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում: Սարգսյանը փաստել է, որ հատկապես հիմա՝ ոստիկանության …

