ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կստանան կենսաթոշակի կամ նպաստի իրավունք․ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հանգամանքից անկախ, բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ձեռք կբերեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Քանի որ դա որոշակի բյուրոկրատական պրոցեսներ կարող էր ենթադրել, մենք դրանք շրջանցելու համար օրենսդրական տարբեր փոփոխություններ ենք նախաձեռնել, որը  ներկայացնելուց, քննարկելուց, հաստատելուց հետո կկարողանանք մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք ԼՂ-ում արդեն ունեցել են կենսաթոշակի իրավունք, շարունակել տրամադրել իրենց կենսաթոշակները, նպաստները»,-մանրամասնել է նախարարը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք,  ում կենսաթոշակային տարիքը լրացել է  ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում, անպայման պետք է դիմեն կենսաթոշակի իրավունք ստանալու համար։ Դրա համար կարևոր է, որպեսզի դիմեն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Գերատեսչության ղեկավարի տեղեկատվությամբ՝ ԼՂ-ի տեղահանված անձանց կենսաթոշակ նշանակելու դեպքում, եթե  կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է մինչև հոկտեմբերի 28-ը, ապա նրանց կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած։

«Մյուս կարևոր տեղեկությունն այն է, որ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը։ Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները մինչև միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում դիմում ներկայացնելը, պետք է անպայման հաշվառված լինեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են, որից հետո կկարողանանք մշակել իրենց տվյալները և տալ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք»,-նշել է Մկրտչյանը՝ հավելելով, որ ծրագրային կարգավորման, բազաների համալրման անհրաժեշտություն կա, իսկ օրենսդրական և տեխնիկական բոլոր աշխատանքներն ընթացքում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների իրավունքների իրացման համար։