Վագիֆ Խաչատրյանին Բաքուն 15 տարվա ազատազրկման դատապարտեց

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած շինծու գործով դատական նիստում հրապարակվել է Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը․ նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջին 5 տարիները Խաչատրյանը պատիժը պետք է կրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Այսօր ավելի վաղ, մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը անցկացված նիստում Վագիֆ Խաչատրյանը նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրել է արդարացնել իրեն: Իսկ պետական մեղադրող Մեղադիս Սուլթանովը պահանջել է Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտել։

Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետից։ Այնուհետև Բաքուն նրան «զանգվածային սպանությունների» շինծու մեղադրանքներ է առաջադրել։