ՌԴ-ում դատարանը սառեցրել է Utair-ի հայկական կապալառու ընկերության հաշիվները չմատակարարված շարժիչների համար

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ՌԴ Տյումենի մարզի արբիտրաժային դատարանը որոշել է կալանք դնել Utair ավիաընկերության կապալառու Aquila Technics ՍՊԸ-ի (Երևան, Հայաստան) հաշիվների վրա՝ գրեթե 176 միլիոն ռուբլու և 1,5 միլիոն դոլարի չափով չստացված շարժիչների հայցով, հաղորդվում է արբիտրաժային գործերի նյութերում, գրում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Տյումենի մարզի արբիտրաժային դատարանը 2024 թվականի ապրիլի 2-ին կքննարկի Utair ավիաընկերության հայցը Aquila Technics ՍՊԸ-ից գրեթե 176 միլիոն ռուբլու չափով չստացված շարժիչների համար:

«Վարույթ ընդունել հայցադիմումը, գործով վարույթ հարուցել: Նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի ապրիլի 2-ին, Մոսկվայի ժամանակով 10:00-ին, Տյումեն քաղաքում: Դատական նիստի համար նշանակել պահուստային ամսաթիվ՝ 2024 թվականի մայիսի 20-ը, Մոսկվայի ժամանակով 10:00-ին Տյումենում գործը քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախկինում Utair-ը հայց էր ներկայացրել Տյումենի մարզի արբիտրաժային դատարան՝ Aquila Technics ՍՊԸ-ից գրեթե 176 միլիոն ռուբլի վերադարձնելու պահանջով՝ չստացված շարժիչների համար: Ըստ նյութերի՝ Utair-ը հայտարարել է, որ Aquila Technics ՍՊԸ-ն Տյումենի օդանավակայանին ավիաընկերության՝ այնտեղ գտնվող ինքնաթիռի համար շարժիչներ չի մատակարարել և գումարը չի վերադարձրել: