Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծախսերը 2024-ին կաճեն 41 անգամ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

ՀՀ  բյուջեն 2018 թվականից ի վեր աճել է 2 անգամ։ 2018 թվականին պետական բյուջեի նախատեսվող ծախսերը կազմել են 1.46 տրիլիոն դրամ, իսկ 2024 թվականեն արդեն 3.02 տրիլիոն դրամ։ ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 3.2 տոկոսը, որի հետևանքով պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կարող է կազմել 48.4 տոկոս։

Նշենք, որ 2018 թվականի կտրվածքով դեպի ՌԴ արտահանումը կազմել էր 667 մլն դոլար և ֆիզիկական անձանց կողմից կատարված բանկային փոխանցումները կազմել էին 1,049 մլն դոլար։ Համեմատած 2023 թվականի սեպտեմբերին 12 ամսվա կտրվածքով դեպի ՌԴ արտահանումը կազմել է 2,965 մլն դոլար, իսկ բանկային փոխանցումները 4,282 մլն դոլար։ Այս 6 տարիների ընթացքում բյուջետային ծախսերը աճել են 2 անգամ, իսկ դեպի Ռուսատան արտահանումը աճել է 4.4 անգամ և ֆիզիկական անձանց կողմից բանկային փոխանցումները 4 անգամ։

Ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի բյուջեի ծրագրի աճին վերջին վեց տարիների ընթացքում (տես Գծապատկեր 1): Հայաստանի բյուջեի պլանը առանցքային դեր է խաղում Հայաստանի զարգացման գործում և նախանշում է զարգացման ուղղությունը։

2018 թվականից սկսած 1,465 մլրդ դրամի չափով բյուջեի ծախսերը հետևողական աճ են ցույց տվել։ 2019 թվականին գրանցվել է 12.5% աճ՝ բյուջետային ծախսերը կազմել են 1,648 մլրդ դրամ։ 2020 թվականին բյուջեի նախատեսված ծախսերը դրական աճը շարունակվել է 12,6%՝ հասնելով 1,856 մլրդ դրամի։ 2021 թվականը այս երկնիշ աճի շղթայի մեջ բացառություն է եղել՝ -0,3% աճ, կազմելով 1,851 մլրդ դրամ։ Սա պայմանավորված է նախորդ տարվա խոշոր մարտահրավերներով՝ համաճարակով և 2020 թվականի 44-օրյա պատերազմով։ 2022 թվականը գրանցել է՝ 18,0% աճ, որի արդյունքում պլանավորված ծախսերը կազմել են 2,184 մլրդ դրամ։ 2023 թվականին բյուջեի ծախսերի աճը կազմել էր 18,6 տոկոս` հասնելով 2,591 մլրդ դրամի։ Նույնքան լավատեսական է 2024-ի պետական բյուջեի նախագիծը՝ 16,5 տոկոս աճով, բյուջեի ծախսերը սահմանվել են 3,017 մլրդ դրամ։

Գծապատկեր 1

Կենսաթոշակային ապահովություն և ազգային անվտանգություն։

Գծապատկեր 2-ից երևում է, որ 2019 թվականին բյուջեի ամենախոշոր հոդվածը կենսաթոշակային ապահովությունն էր՝ բյուջեի 18.9%-ով (312 մլորդ դրամ) և երկրորդը՝ ազգային անվտանգությունը՝ բյուջեի 18.2%-ով (301 մլորդ դրամ): Իսկ 2024 թվականին առաջին տեղում ազգային անվտանգությունն է՝ ընդհանուր բյուջեի 18.2%-ով (550 մլորդ դրամ), երկրորդ տեղում՝ կենսաթոշակային ապահովությունը՝ 15.6%-ով (471 մլորդ դրամ)։ Ընդհանուր առմամաբ Ազգային անվտանգության ծախսերը այս 6 տարիների ընթացքում նույնպես աճել են 2 անգամ։

Նոր առաջացած բյուջետային գերակայությունները 2024 թվականին։

2024 թվականի բյուջեի երկու նոր խոշոր հոդվածները արժանի են ուշադրության: «Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարության, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» հոդվածը կազմել է բյուջեի 2.9%:  «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» հոդվածը կազմել է բյուջեի 3.2%-ը:

Նշեք որ «Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում և իրականացում» հոդվածը այս տարի աճել է 22.7 տոկոսով և կազմում է ընդհանուր բյուջի նախագծի 0.1 տոկոսը․ սա համահունչ է այս տարվա ընդհանուր աճի հետ։

Գծապատկեր 2

Դիտարկենք նաև այն ծախսային հոդվածները որոնք 2024 թվականի բյուջեում ունեն զգալի կշիռ և գրանցել են ամենամեծ աճը (տես Աղյուսակ 1)։

Աղյուսակ 1

 

Դասիչը Ծրագրի անվանումը Մլրդ դրամ Աճը Կշիռը
1205 Սոցիալական ապահովություն 108.6 42.3% 3.6%
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 94.0 2.6 անգամ 3.1%
1068 Ժողովրդագրական վիճակի բարելավում 66.3 29.2% 2.2%
1202 Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում 39.7 97.6% 1.3%
1187 Գյուղատնտեսության արդիականացման ծրագիր 25.4 2.1 անգամ 0.8%
1104 Գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցություն 20.4 2.1 անգամ 0.7%
1180 ՀՀ քննչական ծառայություններ 17.5 34.5% 0.6%
1190 Զբոսաշրջության զարգացման ծրագիր 13.2 75.7% 0.4%
1126 Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ 12.2 22.7% 0.4%
1192 Կրթության որակի ապահովում 12.0 39.1% 0.4%
1087 Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն 9.2 33.4% 0.3%
1165 Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր 8.7 48.6% 0.3%
1108 Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ 7.9 88.6% 0.3%
1036 Պետական պահպանության ապահովում 6.0 34.0% 0.2%
1220 Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում 5.8 41.0 անգամ 0.2%
1103 Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կանոնակարգում 5.1 2.2 անգամ 0.2%
1075 Մշակութային ժառանգության ծրագիր 5.1 24.6% 0.2%
1143 Ազգային պաշտոնական վիճակագրության արտադրություն և տարածում 4.3 96.7% 0.1%
1223 Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն , դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում 3.9 2.1 անգամ 0.1%
1018 Պետական հատվածի արդիականացման ծրագիր 3.7 5.0 անգամ 0.1%

Այստեղ ամեաուշագրավը «Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում» հոդվածի 41 անգամ աճն է նախորդ տարվա համեմատ։ 5.8 մլրդ դրամ տրամադրվելու է այս ուղղությամբ և այս հոդվածը կազմելու է բյուջեի 0.2 տոկոսը։

Մեծացել է պահուսատային ֆոնդը, նախորդ տարվա համեմատ 2.6 անգամ, կազմելով բյուջեի 3.1 տոկոսը, այսինքն 94 մլրդ դրամ։ «Գյուղատնտեսական արդիակականացումը և գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը (փոքր և միջին ձեռնարկություններ)» հոդվածների ծախսերը աճել են 2.1 անգամ 2023 թվականի համեմատ։  Զբոսաշրջության զարգացման ծախսերը աճելու են 75.7 տոկոսով, կազմելով՝ 13.2 մլրդ դրամ։ Ներդրումների և արտահանման խթանման ծրագիրն աճել է 48.6 տոկոսով, կազմելով՝ 7.7 մլրդ դրամ։

«Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կանոնակարգում» հոդվածն աճել է 2.2 անգամ։

Արցախի հայաթափումից հետո 2.1 անգամ աճել է նաև «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» հոդվածը։

Աղասի Թավադյան