Նախաձեռնությամբ կարգավորվում են որպես ԺՊ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի, ինչպես նաեւ նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձի, նախարարի, համայնքի ղեկավարի տեղակալի` համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգ: Այդուհանդերձ, անձի` որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարման եւ պաշտոնավարման դադարեցման իրավահարաբերություններում առկա են որոշակի անհստակություններ, ինչը գործնականում, այդ թվում` դատական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումները:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է հստակ կարգավորել որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները:

«Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում նոր նշանակում կատարելու համար սահմանել անձի նախապես ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու պահանջ, ընդ որում` պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելը պետք է իրականացվի այդ պաշտոնին նշանակելու եւ ազատելու դեպքում գործող ընթացակարգով` տվյալ պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից»,- տեղեկացրել է Լեւոն Բալյանը:

Ըստ փոխնախարարի` նաեւ հստակեցվում են օրենքում մատնանշված մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարելու դեպքում առաջացող իրավական հետեւանքները? Սահմանվում է նոր նշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու վերաբերյալ կարգավորում` անհատական իրավական ակտի հիման վրա:

Նախաձեռնությամբ վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված կարգավորումներ են սահմանվում նաեւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում:

Հարակից զեկուցող, պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ողջունելով նախաձեռնությունը, գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:

Կառավարության հեղինակած նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի հարցի քննարկումն ընդգրկել դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում:

Հեղինակի բացակայության պատճառով հետաձգվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը: