ՌԴ-ն դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Ռուսաստանն ավարտել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից դուրս գալու ընթացակարգը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայի համար այլևս ուժի մեջ չեն նաև 1990 թվականի նոյեմբերի 3-ի Բուդապեշտի համաձայնագիրը և 1996 թվականի մայիսի 31-ի փաստաթուղթը՝ կապված ԵՍԶՈՒ պայմանագրի հետ։

«Առաջինը ստորագրվել է այն ժամանակվա Վարշավյան պայմանագրի մասնակիցներից յուրաքանչյուրի համար սովորական սպառազինության մակարդակը որոշելու նպատակով, իսկ երկրորդը՝ ԽՍՀՄ գոյությունը դադարեցնելու կապակցությամբ ծագած եզրային սահմանափակումների խնդրի ժամանակավոր լուծման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականի նոյեմբերի 19-ին ՆԱՏՕ-ի տասնվեց երկրների և Վարշավայի պայմանագրի անդամ վեց երկրների կողմից: Այն սահմանափակումներ է սահմանել մասնակից երկրների համար սովորական սպառազինությունների և ռազմական տեխնիկայի քանակի վերաբերյալ։ Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել է 1992 թվականի հուլիսին, իսկ 2007 թվականի հուլիսին դադարեցրել դրա գործողությունները։

2023 թվականի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է պայմանագրի դենոնսացիայի մասին օրենքը։

Էմմա Չոբանյան