Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ

Լուրեր

22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Հաշվի առնելով Պրոբացիայի ծառայության գործառույթների բացառիկությունը, ինչպես նաեւ հասարակության անվտանգությունն ապահովող, քրեական արդարադատության իրականացմանն աջակցող, կրկնահանցագործության կանխարգելման եւ կրճատման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող մարմնին բնորոշ նպատակները եւ գործառույթները` ծառայությունը կգործի որպես պետական ծառայության առանձին տեսակ: Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայության նպատակներով եւ գործառութային առանձնահատկություններով: Օրենսդրական փաթեթով կարգավորվում են Պրոբացիայի ծառայության կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, հիմնական սկզբունքները եւ խնդիրները, ծառայություն անցնելու կարգն ու պայմանները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Պրոբացիայի ծառայության մասին եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նշվել է, որ Քրեակատարողական օրենսգրքի 13-րդ հոդվածում պատիժը կատարող մարմինների շարքում նշվում է նաեւ Պրոբացիայի ծառայությունը: Այն ապահովում է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանքը եւ վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների կատարումն ու այլ գործառույթներ: Առաջարկվում է ընդլայնել ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքները:

Պատգամավոր Լիլիթ Մինասյանին հետաքրքրել է` արդյո՞ք նախագիծը քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների հանձնաժողովի հետ, չի եղե՞լ նախագիծը պետական ծառայությանը վերաբերող փաթեթում ներառելու առաջարկ: Լեւոն Բալյանն իրազեկել է, որ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ, նման առաջարկ չի եղել:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւս խոսել է պետական բոլոր մարմիններին քաղծառայության համակարգ ներառելու եւ այս ոլորտում իրականացվող քաղաքականության մասին` համաձայնելով, որ ծառայության այս տեսակը քաղծառայության համակարգի տիրույթում չէ: Լեւոն Բալյանը պարզաբանել է, որ օժանդակող գործառույթներ իրականացնող հատվածը մնում է քաղծառայության համակարգում, իսկ հատուկ ծառայության համակարգ անցնում են բացառապես պրոբացիայի ծառայողները, որոնք շփվում են քաղաքացիների հետ, ապահովում պատժի կատարումը: Ըստ փոխնախարարի` այս կարգավորմամբ ապահովվում է նաեւ պատիժ իրականացնող այլ մարմինների հետ հավասարությունը:

Բյուջետային հատկացումները կավելանան տարեկան 70 մլն դրամով: Առաջարկվում է ներդնել ատեստավորման համակարգ, որը Պրոբացիայի ծառայողին հավելավճարի հնարավորություն կտա: Այս մասին պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին պատասխանելիս` նշել է Լեւոն Բալյանը եւ հավելել, որ վերոնշյալը հաշվի առնելով` բյուջետային ավելացումների վերջնական հաշվարկը հասկանալի կլինի նախագծի ընդունումից հետո:

Հարակից զեկույցում պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի դրույթների, ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության, միջազգային կառույցների առաջարկությունների իրագործման, ինչպես նաեւ ոլորտի խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Պրոբացիայի ծառայողներին եւ քրեակատարողական ծառայողներին տրամադրվող սոցիալական երաշխիքների միասնականացման նպատակով նախագծով առաջարկվել է պրոբացիայի ծառայողների համար սահմանել զինվորական կենսաթոշակի իրավունք:

Վլադիմիր Վարդանյանը, համակարգի աշխատակիցների ատեստավորման գործընթացին անդրադառնալով, կարեւորել է բարեվարքության ստուգման բաղադրիչի առկայությունը:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: ԱԺ խորհրդին կառաջարկվի հարցի քննարկումն ընդգրկել դեկտեմբերի 5-ի հերթական նիստերի օրակարգի նախագծում: