Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը պատմական է համարում իր այցը Հայաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրաքի նախագահն այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։ «Սա Իրաքի նախագահի կողմից կատարվող առաջին այցն է Հայաստան, այդ իսկ պատճառով ես այս այցը համարում եմ պատմական այց։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին հյուրընկալության և ջերմ …

