Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2000թ. հոկտեմբերից …

