Վիետնամի մայրաքաղաք Հանոյ քաղաքում օգոստոսի 25-ից 31-ը առողջապահության վարչությունը գրանցել է դենգե տենդով վարակման 1,129 դեպք։ Տարեսկզբից Առողջապահության դեպարտամենտը Վիետնամի մայրաքաղաքում գրանցել է տենդի 6,693 դեպք, որոնցից երկուսը՝ մահվան ելքով, գրում է Կոմերսանտը։ Հանոյի հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխանցմամբ՝ այս տարի մայրաքաղաքում սպասվում է տենդի բռնկման բարդ իրավիճակ, դեպքերի թիվը կշարունակի աճել։ Դենգե տենդի վիրուսով վարակումը …