«Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում քարոզչական այլ նյութերին զուգահեռ որոշ ընտրողների տրամադրվում են նաև «նվեր» քարտեր։ Այս մասին տեղեկացնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ «Քարտի դարձերեսին առկա է գրառում՝ «Պահիր այս քարտը, անակնկալները՝ սեպտեմբերի 17-ից»։ Նշված քարտերի կարգավիճակը և դրանց ստանալու ու պահպանելու հետևանքները պարզելու նպատակով կապ ենք հաստատել «Ապրելու երկիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցչի հետ, ով …