«Toto»-ն ու «Vbet»-ը բողոքում են իրար դեմ․ երկուսի նկատմամբ էլ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել  վիճակախաղերով,  և ինտերնետ շահումով խաղերով զբաղվող «Սոֆթ Կոնստրակտ», տեսալսողական ծրագրեր հեռարձակող «Ֆասթ Մեդիա», վճարահաշվարկային ծառայույթուններով զբաղվող «Ֆասթ Շիֆթ» և մշակութային ծրագրեր իրականացնող «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերությունների նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՄՊՀ-ից։  Վարույթը հարուցվել է «Դիջիթեյն» ընկերության հաղորդման վրա։ 

Ընկերությունը դեկտեմբերի 27-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունն իր հետ փոխկապակցված և իր բաժնետերերի կողմից անմիջապես վերահսկվող մի շարք հայաստանյան և օտարերկրյա իրավաբանական անձանց միջոցով շարունակաբար գովազդում է «Vbet» և «Vivaro» ապրանքային նշանները՝ շրջանցելով «Գովազդի մասին» օրենքով սահմանված խաղային ոլորտի առնչությամբ կիրառելի սահմանափակումները և ներգրավվելով անբարեխիղճ մրցակցության մեջ:

Այսպես․ «Դիջիթեյն» ընկերությունը պնդում է, որ  «Սոֆթ Կոնստրակտ», «Ֆասթ Մեդիա», «Ֆասթ Շիֆթ» և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերությունների կողմից արվում է «հովանոցային» կամ թաքնված գովազդ, ինչն օրենքով արգելված է։ 

Ըստ հաղորդման՝ «Ֆասթշիֆթ» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում, կայքում ցուցադրում է Vbet ապրանքային նշանը պարունակող նշումներ, դրանք տեսանելի են նաև վճարային տերմինալների վրա։ Տերմինալների գովազդային վահանակի վրա առկա Fastex ծառայության գովազդում առկա է «MR. First» անիմացիոն կերպարի պատկերը V տառը խորհրդանշող ձեռքի ժեստով։ Իսկ «MR. First» անիմացիոն կերպարի լինկդինյան և ֆեյսբուքյան էջերում առկա են Vbet ապրանքային նշանը պարունակող հեշթեգեր և այլ գրառումներ։ 

Նշվում է նաև, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման կայքում ջեքփոթ շահում առաջարկող «Mr. First» անիմացիոն կերպարն իր մեջ նույնպես պարունակում է կայծակի բրենդավորման տարր, իսկ կայծակի պատկերով արտաքին գովազդներ տեղադրված են Երևան քաղաքի ամենատարբեր հատվածներում:

Ըստ ընկերության՝ կայծակի ոճայնացված պատկերի օգտագործումը խմբի կողմից անխուսափելիորեն ասոցացվելու է նաև խաղային ոլորտի հետ: Ընկերությունը նշել է, որ խմբի անդամ գրեթե բոլոր ընկերություններն իրենց ապրանքային նշաններում, գովազդային արշավների գրաֆիկական պատկերներում և կայքերում օգտագործում են նույնական «magenta» (մագենտա) գույնը կամ վերջինիս երանգները՝ այդ կերպ ևս ընդգծելով բոլոր ընկերությունների և դրանց արտադրանքի փոխկապվածությունը, ինչի շնորհիվ պայմանական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության (Fastex) գովազդման միջոցով գովազդվում են նաև նույն կամ նման գունային երանգ կրող մնացյալ ընկերությունները, ներառյալ՝ «Vbet» ապրանքային նշանի ներքո հանդես եկող «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը կամ հենց «Vbet» ապրանքային նշանը, որն ասոցացվում է սահմանափակ գովազդման հնարավորություն ունեցող խաղային ոլորտի հետ:

Ընկերությունը հայտնել է, որ խմբի անդամ ընկերությունները «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությանը պատկանող «Vbet» ապրանքային նշանի ներքո ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման գործունեություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս: Ի թիվս այլ երկրների՝ խմբի անդամ ընկերությունները գործունեություն են ծավալում նաև Ուկրաինայի Հանրապետությունում: Այստեղ խնդրո առարկա ընկերությունները հանդես են գալիս որպես մի շարք սպորտային միջոցառումների գլխավոր հովանավոր, ավելին՝ մի շարք առաջնություններ Ուկրաինայի Հանրապետությունում իրենց անվան մեջ կրում են «Vbet» ապրանքային նշանը, օրինակ՝ «Vbet Лira»:

Այլ երկրներում խաղային գործունեություն իրականացնելու պատրվակով «Facebook» սոցիալական ցանցում առկա են մի քանի տասնյակ օգտահաշիվներ և էջեր, որոնք չեն ենթարկվում գեոլոկացիոն սահմանափակումների և որոնց միջոցով ընկերությունը փաստացի շրջանցում է «Գովազդի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները՝ թիրախավորելով հայաստանյան շուկան: Մասնավորապես, «Facebook» սոցիալական ցանցում առկա «Vbet» անվանումը կրող էջերի հրապարակումներին և բովանդակությանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ այդ օգտահաշիվները վարվում են «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության կողմից կամ ի շահ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության՝ առանց որևէ տարածքային (լոկացիոն) սահմանափակման: Ընկերությունը հաղորդմամբ նաև հայտնել է, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության հովանավորությամբ նկարահանված «Օթը, թոթը, թվանքի կոթը» կամ «ՕԹԹԿ» ֆիլմի ընթացքում ցուցադրվում է «Vbet» ապրանքային նշանը: Ֆիլմում առկա է «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության հավելվածի միջոցով խաղեր խաղալու դրվագ, որտեղ նույնպես երևում է «Vbet» ապրանքային նշանը:

Հիշեցնենք, որ 2022 թ-ին կառավարությունը խստացրեց շահումով խաղերի գովազդի նկատմամբ պահանջները, արգելվեց շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ (բացառությամբ գիշերային ժամերի) կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ ճակատային մասին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիորւթյամբ համարել է, որ «Սոֆթ Կոնստրակտ», «Ֆասթ Մեդիա», «Ֆասթ Շիֆթ» և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերությունների վարքագիծը կարող է պարունակել անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ։ Նշված իրավախախտումների հաստատման դեպքում ընկերություններին սպասվում է տուգանք՝ հասույթի մինչև 5 %-ի չափով:

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարվա նոյեմբերին նմանատիպ հաղորդում էր ներկայացրել «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը «Դիջիթեյն» և լսողական ծրագրեր հեռարձակող «Տոտո Սպորտ» ընկերությունների դեմ։ 

«Սոֆթ Կոնստրակտ»-ը ՄՊՀ-ին բողոքել էր, որ ընկերությունները հովանոցային կամ թաքնված գովազդներ են կիրառում, մասնավորապես՝ «Տոտո Սպորտը» իր սպորտային կայքում օգտագործում է արտահայտություններ, որոնք հատուկ են «TotoGaming»-ին, գունային երանգները՝ նարնջագույն և սև, նույնպես հատուկ են այդ ընկերության ապրանքանիշին։ «Տոտո Սպորտն» իր ապրանքային նշանը գովազդում է նաև լրատվամիջոցներով, որտեղ հաղորդավարի լուսանկարներն այդ ընկերության նշանով են, իսկ տաղավարը կահավորված է ապրանքանիշի սև և նարնջագույն գույներով, և այլն։ 

«Սոֆթ Կոնստրակտը» հանձնաժողովին հայտնել է նաև, որ իր մրցակցի ապրանքային նշանի գովազդն իրականացվում է հեռուստատեսությամբ, մասնավորապես՝ «ABN» հեռուստաալիքով, «Դիջիթեյնի» սեփականատեր Վարդգես Վարդանյանը վերջերս ձեռք է բերել Հայաստանի գավաթի ու Սուպերգավաթի մրցանակակիր «Նոա» ֆուտբոլային ակումբը, ինչից հետո ֆուտբոլիստների մարզաշապիկներին հայտնվել են «to.sport» ապրանքային նշանով գրառումներ: Ավելին, «Սոֆթ Կոնստրակտն» արձանագրել է, որ Հայաստանի կինոթատրոններում ցուցադրվող «Սևազգեստ կանայք» կինոկատագերգության ընթացքում ցուցադրվում է «Դիջիթեյնի» կողմից օգտագործվող ապրանքային նշանների քողարկված գովազդ, մասնավորապես՝ ֆիլմի հերոսներից մեկն իրեն կոչում է «Տոտավո» և խոսում խաղադրույքներ կատարելու իր հմտությունների և հաջողությունների մասին, նաև ցուցադրվում է «Դիջիթեյնի» գովազդային վահանակը։ ՄՊՀ-ն նոյեմբերի 7-ին վարույթ էր հարուցելով՝ տեսնելով առերևույթ խախտումներ։ 

Factor.am-ը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկանում է, որ վարույթի քննության ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով։ 

Ստացվում է, որ «Դիջիթեյն» (TOTO) և «ՍոֆթԿոնստրակտ» (Vbet) ընկերությունները իրար մեղադրում են նույն խախտումների մեջ, և ՄՊՀ-ն պետք է քննի երկուսի դեմ առանձին հարուցված վարույթները։ 

Խաղային բիզնեսի այս 2 ընկերությունները Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են։ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունն 2023 թվականին  վճարել է 12,1 մլրդ դրամ հարկ և ցանկի 20-րդ հորիզոնականում է, իսկ «Դիջիթեյն» ընկերությունը 7 մլրդ դրամ հարկով ցանկի 38-րդ հորիզոնականում է։ 

Անժելա Պողոսյան