Vbet-ն՝ ընդդեմ Toto-ի. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է սկսել

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

«Սոֆթ Կոնստրակտ» ՓԲ ընկերությունը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (ՄՊՀ)՝ հաղորդում ներկայացնելով շահումով խաղերի և վիճակախաղի կազմակերպմամբ զբաղվող «Դիջիթեյն» և լսողական ծրագրեր հեռարձակող «Տոտո Սպորտ» ՍՊ ընկերությունների դեմ՝ մեղադրելով անբարեխիղճ մրցակցության մեջ։

«Սոֆթ Կոնստրակտ»-ը ՄՊՀ-ին բողոքել է, որ ընկերությունները հովանոցային կամ թաքնված գովազդներ են կիրառում, մասնավորապես՝ «Տոտո Սպորտը» իր սպորտային կայքում օգտագործում է արտահայտություններ, որոնք հատուկ են «TotoGaming»-ին, գունային երանգները՝ նարնջագույն և սև, նույնպես հատուկ են այդ ընկերության ապրանքանիշին։ «Տոտո Սպորտն» իր ապրանքային նշանը գովազդում է նաև լրատվամիջոցներով, որտեղ հաղորդավարի լուսանկարներն այդ ընկերության նշանով են, իսկ տաղավարը կահավորված է ապրանքանիշի սև և նարնջագույն գույներով, և այլն։

«Սոֆթ Կոնստրակտը» հանձնաժողովին հայտնել է նաև, որ իր մրցակցի ապրանքային նշանի գովազդն իրականացվում է հեռուստատեսությամբ, մասնավորապես՝ «ABN» հեռուստաալիքով, «Դիջիթեյնի» սեփականատեր Վարդգես Վարդանյանը վերջերս ձեռք է բերել Հայաստանի գավաթի ու Սուպերգավաթի մրցանակակիր «Նոա» ֆուտբոլային ակումբը, ինչից հետո ֆուտբոլիստների մարզաշապիկներին հայտնվել են «to.sport» ապրանքային նշանով գրառումներ:

Ավելին, «Սոֆթ Կոնստրակտն» արձանագրել է, որ Հայաստանի կինոթատրոններում ցուցադրվող «Սևազգեստ կանայք» կինոկատագերգության ընթացքում ցուցադրվում է «Դիջիթեյնի» կողմից օգտագործվող ապրանքային նշանների քողարկված գովազդ, մասնավորապես՝ ֆիլմի հերոսներից մեկն իրեն կոչում է «Տոտավո» և խոսում խաղադրույքներ կատարելու իր հմտությունների և հաջողությունների մասին, նաև ցուցադրվում է «Դիջիթեյնի» գովազդային վահանակը։

Հիշեցնենք, որ 2022 թ-ին կառավարությունը խստացրեց շահումով խաղերի գովազդի նկատմամբ պահանջները։ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում, մասնավորապես, արգելվեց շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ (բացառությամբ գիշերային ժամերի) կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ ճակատային մասին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզել է, որ տվյալ գործում ընկերությունների վարքագիծն առերևույթ կարող է պարունակել անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ։ Նոյեմբերի 7-ի որոշմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել և ուսումնասիրում է գործը։ Ըստ հանձնաժողովի կայքի՝ անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ հարուցված վարույթների իրականացման ժամկետը 3 ամիս է: Եթե հաստատվի անբարեխիղճ մրցակցության հանգամանքը, ապա խախտողը կարող է տուգանվել հասույթի մինչև 5 %-ի չափով:

Ով ով է

«Սոֆթ Կոնստրակտը» խաղային շուկայի հնաբնակներից՝ «Վիվառո» ՍՊԸ-ի իրավահաջորդն է (Vbet)։ «Վիվառոն» հիմնադրվել էր 2002 թ-ին, սեփականատերը Ռոմիկ Բադալյանն էր, իսկ «Սոֆթ Կոնստրակտը» պատկանում է նրա 2 որդիններին՝ Վիգեն և Վահե Բադալյաններին, որոնք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերներն են։

Ընդ որում, ըստ պետռեգիստրի, «Սոֆթ Կոնստրակտի» հիմնադիրն ի սկզբանե՝ 2014 թ-ին, «Սոֆթ Կոնսթրաքթ Լիմիթիդ» ընկերությունն է, որը գրանցված է օֆշորային գոտում՝ Մեծ Բրիտանիա, Անգիլիա, Մեն Կղզի, Դուգլաս, Սիրկուլար ռոադ, 34/44, Բելգրավիա հաուս 2-րդ հարկ հասցեով։ Այն ևս Բադալյանների սեփականությունն է։ «Սոֆթ Կոնստրակտի» սեփականատիրոջ փոփոխությունն արվել է 2020 թ-ին և որպես հավասար փայատերեր գրանցվել են Վիգեն և Վահե Բադալյանները։ Այն գործունեություն է իրականացնում աշխարհի 14 երկրներում: 2020 թ-ին, ինչպես գրել էր «Հետքը», Մալթայի Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինը (FIAU) Բադալյաններին պատկանող «Vivaro Ltd»-ին տուգանել էր 733.160 եվրո՝ հայտնաբերված 10 խախտումների համար։ 

«Դիջիթեյնը» նույնպես խաղային ոլորտի հնաբնակներից է՝ «Toto» կամ «TotoGaming» ապրանքանիշով։ Ընկերության կայքի համաձայն՝ TotoGaming-ը շահումով խաղերի ոլորտում սկսել է գործել 2004 թ-ից։ «Դիջիթեյնը» 2014 թ-ին հիմնադրել է Վարդգես Վարդանյանը՝  սկզբում որպես «Տոտո Գեյմինգ» ՍՊԸ, 2017-ին անվանափոխելով «Դիջիթեյն»։

Ի դեպ, այս դեպքում էլ բիզնեսը «ժառանգական» է․ Վարդգես Վարդանյանի հայրը՝ Լենդրուշ Վարդանյանը ևս շահումով խաղեր էր կազմակերպում, նա «Ինտեր լոտո» ՍՊԸ-ի հիմնադիրն է, որը շուկայում ակտիվ էր մինչև 2018 թ-ը։ Ըստ մամուլի՝ այս ընկերությունը փոխկապակցված էր ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանի ընտանիքի հետ։

«Տոտո Սպորտը» Վարդանյանի հետ փոխկապակցված ընկերություն է։ Ըստ պետական ռեգիստրի՝ 2021 թ-ին այն հիմնադրել է Արա Յաղջյանը, ապա 2022-ի օգոստոսին վաճառել Գևորգ Գնդլյանին։  

Վերջինս Վարդգես Վարդանյանին պատկանող «Արմենիա Վայն» գործարանի ղեկավար կազմում է։

Խաղային բիզնեսի այս 2 ընկերություններն էլ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են։ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունն այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել է 8․7 մլրդ դրամ հարկ և ցանկի 19-րդ հորիզոնականում է։  

«Դիջիթեյն» ընկերությունը նշված ժամանակահատվածում վճարել է  4․2 մլրդ դրամ հարկ և ցանկի 52-րդ հորիզոնականում է։ «Տոտո Սպորտ» ընկերությունը 1000 խոշոր հարկատուների շարքերում չէ։


Խաղային բիզնեսը շարունակում է ծաղկել

Հայաստանի տարածքում ներկայում լիցենզիաներ ունեն 4 խաղատների, 3 վիճակախաղերի և 4 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներ: Ֆինանսների նախարարության համաձայն՝ այս տարվա ընթացքում նոյեմբերի 1-ի դրությամբ խաղային ոլորտից պետբյուջե է գանձվել 12․3 մլրդ դրամ պետական տուրք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8․8 մլրդ դրամի փոխարեն։ Այդ պետտուրքի խաղատների բաժինը 5․6 մլրդ դրամ է, ինտերնետ շահումով խաղերինը՝ 1․8 մլրդ, վիճակախաղերինը՝ 600 մլն դրամ: 

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնելու համար (յուրաքանչյուր 100 մլրդ խաղադրույք ընդունելու համար՝ 175 մլն դրամ) կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու համար (յուրաքանչյուր 50 մլրդ խաղադրույք ընդունելու համար՝ 50 մլն դրամ) խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարվել է ընդհանուր առմամբ 4․3 մլրդ դրամ, որից՝ ինտերնետ շահումով խաղերի համար՝ 4․2 մլրդ, վիճակախաղերի համար՝ 150 մլն դրամ:

2009-2020 թթ-ի ընթացքում, երբ «Գովազդի մասին» օրենքով շահումով խաղերի գովազդի արգելքը հանվել էր, խաղադրույքներն աճել էին 6 անգամ, խաղացողների թիվը՝ 3 անգամ: Պաշտոնյաներն իրենք էին հայտարարում այս մասին՝ օրենքի խստացումները հիմնավորելու ժամանակ։

Գայանե  Խաչատրյան