Հայկական կողմը շահագրգռված է Իրանի հետ ջրամբարաշինության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու շուրջ․ Վաչե Տերտերյան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

ՏԿԵ փոխնախարարը կարևորել է Իրանի հետ համագործակցության զարգացումը ճանապարհաշինության, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում։

Տերտերյանը նշել է, որ տարիների ընթացքում ՀՀ մարզերի և Իրանի նահանգների միջև սերտ համագործակցություն է եղել և այժմ էլ այդ համագործակցությունը ներառված է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների օրակարգում։

Իրանի դեսպան Սոբհանին նշել է, որ Հայաստանը ջրային ռեսուրսների առումով հարուստ երկիր է։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանն էլ իր հերթին ջրամբարների կառուցման ոլորտում աշխարհի տաս առաջատար երկրների ցանկում է և կարող է օգտակար լինել նաև Հայաստանին։ Դեսպանը մասնավորապես հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունի ՀՀ ՏԿԵ նախարարությունը ջրամբարաշինության հետ կապված։

Փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջրամբարաշինության ընդարձակ ծրագիր է ներկայացրել, ոռոգման համակարգում ևս իրականացվում են ներդրումային ծրագրեր։

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը մանրամասնելով ՀՀ կառավարության ծրագիրը նշել է, որ խոսքը 15 նոր ջրամբարների կառուցման մասին է, սակայն դիտարկվում են նոր ջրամբարներ ևս։ 15-ից 6-ի աշխատանքներն արդեն մեկնարկել են, 3-ը ավարտական փուլում է՝ մինչև աշուն կհայտարարվեն շինարարական մրցույթներ, 9-ը դեռևս ուսումնասիրվում է։

Վաչե Տերտերյանն ամփոփելով հանդիպումը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Իրանի հետ ջրամբարաշինության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու շուրջ։