ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն, աշխատանքներ են տարվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այցն օրակարգում է, մենք կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։ Սա երկու նախագահների ժամանակացույցի համաձայնեցման խնդիր է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

