Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Նոել Կուրանին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը կարևորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության միջև սերտ համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հանրային հեռուստաընկերության դերը և ընդգծել վերջինիս շարունակական զարգացման, վերազինման, աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը: Նոել Կուրանը …

