Աղետների ռիսկի կառավարումն առաջնահերթություն է, որը պահանջում է հետևողական քաղաքականություն. Վահե Ղազարյան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հունվարի 26-ին տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությամբ և 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Մասնակցում էին համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մասնակցության համար շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբին: Նա կարևորել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը, որի նպատակը ռազմավարության առաջընթացի իրականացումն արդյունավետ համակարգելն ու կազմակերպելն է:

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների վերաբերյալ։

Նա մասնավորապես անդրադարձել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ նշելով, որ այն ՆԳ նախարարությունը արդեն մշակել է, և այն առաջիկայում կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին։

Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է նաև «Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակմանն ու ներկայացմանը, ինչպես նաև համայնքներում աղետների ռիսկի կառավարման պլանների մշակմանն ու ներդրմանը։

Նա խոսել է նաև արտակարգ իրավիճակներում փրկարար կամավորական գործունեության կազմակերպման գործընթացի մասին, ինչպես նաև ընդգծել քաղաքաշինության ոլորտի նորմատիվ իրավական ակտերի վերանայման կարևորությունը՝ աղետների ռիսկի կառավարման պահանջների համատեքստում։

Նիստի ընթացքում ներակայացվել են նաև Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված այլ միջոցառումների կատարման ընթացքը։ Քննարկվել են Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված առաջիկա վեց ամիսների անելիքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել այն միջոցառումներին, որոնց վերջնաժամկետ է սահմանված 2024 թվականը։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներից յուրաքանչյուրը ներկայացրել է համապատասխան գերատեսչության ոլորտի շրջանակում կատարված աշխատանքները։

Ընդգծվել է համագործակցության կարևորությունը, ինչպես նաև մասնակիցները քննարկել են Ռազմավարության իրականացմանը խոչընդոտող և դրանց լուծմանն ուղղված հարցեր:

Ամփոփելով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշել է, որ աղետների ռիսկի կառավարումն առաջնահերթություն է, որը պահանջում է հետևողական քաղաքականություն՝ պետության դիմակայուն զարգացումն ապահովելու, վտանգներին ժամանակին և արդյունավետ դիմագրավելու, արագ վերականգնվելու կարողություններ ստեղծելու նպատակով։