ԵՄ-ն պատրաստ է խարխլել Հունգարիայի տնտեսությունը, եթե այն հրաժարվի աջակցել Ուկրաինային․ FT

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

ԵՄ իշխանությունները ծրագիր են մշակել, որ եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակի Ուկրաինային նոր օգնությունը փետրվարի 1-ին նախանշված ԵՄ արտակարգ գագաթնաժողովում, դաշինքի այլ երկրների և կառավարությունների ղեկավարները հրապարակայնորեն կհայտարարեն, որ Հունգարիայի վարչապետի «ապակառուցողական պահվածքի լույսի ներքո իրենք չեն կարող թույլ տալ» Բուդապեշտին ստանալ ԵՄ փողերը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյաների պատրաստած գաղտնի պլանը։

Փաստաթուղթը նախանշում է ռազմավարությունը, որն ուղղված է Հունգարիայի տնտեսության թույլ կողմերի դեմ, ազգային արժույթը խաթարելուն և երկրի ներդրումային գրավչության նվազեցմանը՝ վնասելու «աշխատատեղերին և զարգացմանը»:

Առանց ԵՄ ֆինանսավորման, ըստ փաստաթղթի, «ֆինանսական շուկաներն ու եվրոպական և միջազգային ընկերությունները կարող են ավելի քիչ հետաքրքրված լինել Հունգարիայում ներդրումներ կատարելու հարցում»: Իր հերթին, դա կարող է «առաջացնել պետական դեֆիցիտի ֆինանսավորման ծախսերի հետագա աճ և արժույթի արժեզրկում»։

Հունգարիայի կառավարության՝ Եվրոպական միության հարցերով նախարար Յանոշ Բոկան ասել է, որ ինքը տեղյակ չէ նման սպառնալիքների մասին, և Հունգարիան, նրա խոսքով, «չի ենթարկվում ճնշումներին»։

«Հունգարիան չի կապում Ուկրաինային աջակցության և ԵՄ-ի միջոցների հասանելիության միջև և չի ընդունում, որ այլ երկրներ դա անեն»,- ասել է Բոկան։

Նա հավելել է, որ Բուդապեշտը նոր առաջարկ է ուղարկել Բրյուսել, որում նա պայմանականորեն համաձայնել է, որ ԵՄ բյուջեի միջոցները կօգտագործվեն Ուկրաինային օգնելու համար, եթե Հունգարիային թույլ տան ապագայում փոխել իր որոշումը։ ԵՄ երեք դիվանագետներ անանունության պայմանով FT-ին հայտնել են, որ ԵՄ շատ երկրներ սատարում են առաջարկվող պլանը:

«Տրամադրությունն ավելի է կոշտացել։ Ի՞նչ միություն ունենք, եթե թույլ տանք նման վարքագիծ»,- ասել է աղբյուրներից մեկը։

«Խաղադրույքները մեծ են: Սա շանտաժ է»,- հավելել է մեկ ուրիը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2023 թվականի դեկտեմբերին արգելափակել էր Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն հատկացնելու՝ Եվրամիության որոշումը։

Դրանից հետո ԵՄ-ն սկսել է աշխատել Ուկրաինային ավելի քան 20 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ երկու հարցերն էլ կքննարկվեն փետրվարի 1-ին նախատեսված ԵՄ արտակարգ գագաթնաժողովում:

2022 թվականին ԵՄ իշխանություններն արգելափակել են Հունգարիային մոտ 30 միլիարդ եվրոյի հատկացումը՝ կապված այն բանի հետ, որ երկիրը խնդիրներ ունի օրենքի գերակայության և կոռուպցիայի հետ։ Գումարը ստանալու համար Բուդապեշտը պետք է կատարի որոշակի պահանջներ։

2023 թվականի դեկտեմբերին Հունգարիան հայտարարել է, որ կատարել է պահանջներից մեկը և ամրապնդել դատական համակարգի անկախությունը, որից հետո ԵՄ-ն երկրին հատկացրել է 10 միլիարդ եվրո։ Միաժամանակ, շուրջ 20 մլրդ եվրո արգելափակված է մնացել։