Ֆրանսիացի ֆերմերներն ամբողջությամբ «կպաշարեն» մայրաքաղաք Փարիզը

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունից դժգոհ ֆերմերները պատրաստվում են արգելափակել Փարիզը, գրում է Figaro-ն։

«Ֆրանսիայի մայրաքաղաքը երկուշաբթի ժամը 14:00-ից կարգելափակվի այն բանից հետո, երբ մի քանի արհմիություններ կոչ արեցին «պաշարել» քաղաքը»,- ասվում է հոդվածում:

Ֆրանսիայի գյուղատնտեսական արհմիությունների ազգային ֆեդերացիան (FNSEA) և Jeunes Agriculteurs արհմիությունը նախատեսում են փակել քաղաք տանող յոթ մայրուղիները: Ակցիան կտևի առնվազն հինգ օր։

Jeunes Agriculteurs-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ Փարիզի շրջակայքում արգելափակման վայրերում կտեղակայվի 1500-ից 2500 տրակտոր։ Երկու կազմակերպություններն էլ մտադիր են ամբողջությամբ արգելափակել Փարիզը, որպեսզի թույլ չտան դեպի մայրաքաղաք ցանկացած ապրանքների մուտքը։ Նրանք ծրագրում են նաև Փարիզի երկու գլխավոր օդանավակայանների՝ Շառլ դե Գոլի ու Օռլիի, ինչպես նաև քաղաքից հարավ գտնվող Եվրոպայի ամենախոշոր՝ Ռյունժի մթերային շուկայի «պաշարում»։

Ակտիվիստները վարչապետ Գաբրիել Ատալի առաջարկած միջոցառումները համարել են անբավարար և ոչ համաչափ ֆերմերների բողոքի մասշտաբին։

Սրան ի պատասխան՝ ՆԳՆ-ն, որը նախկինում հայտարարել էր, թե չի ցրելու մայրուղիները փակող և պրեֆեկտուրաները գոմաղբով ողողող ֆերմերներին, քանի որ նրանք օրինական կերպով իրենց պահանջներն են արտահայտում, մի ամբողջ պաշտպանության գիծ է կառուցել։

Ֆրանսիայի մայրաքաղաքի Իլ-դե-Ֆրանս շրջանում ավելի քան 15 հազար ոստիկան է տեղակայվել։ Ֆրանսիական ժանդարմերիան զրահամեքենաներ է քշել դեպի շուկա, որը բողոքի դուրս եկած ֆերմերները մտադիր են արգելափակել։
Վարչապետը, որը ընդամենը երկուսուկես շաբաթ է, ինչ պաշտոնավարում է, ուրբաթ երեկոյան հայտարարություններ է տարածել՝ ցանկանալով հանգստացնել ֆերմերներին և դադարեցնել բողոքի ակցիաները։ Դրանք, ըստ ամենայնի, արդյունք չեն ունեցել։