Proud Boys ծայրահեղ աջ խմբավորման առաջնորդ Էնրիկե Տարիոն դատապարտվել է 22 տարվա ազատազրկման 2021 թվականին Կապիտոլիումի գրոհի գործով, փոխանցում է Euronews-ը։ Տարիոն շարժման չորս անդամներից մեկն է, որոնք այս տարի դատապարտվել են խռովության և այլ հանցագործությունների համար: Անկարգություններին նա անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն օգնել է կազմակերպել Կապիտոլիումի բլրի վրա արշավը։ Նրա փաստաբանը, նկարագրելով իր …