Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ՝ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը, գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը, «Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյանը:

«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հետազոտական թիմին՝ նշելով. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը պետության հետևողական քաղաքականության արդյունք է: Այն տարբեր գերատեսչությունների համակարգմամբ իրականացվող տևական աշխատանք է: Գործընթացի կարևոր մաս է մեծածավալ գիտահետազոտական աշխատանքը, որի ընթացքում հայտը պատշաճ նախապատրաստվում է՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»:

Նախարարի խոսքով թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ժառանգության հանրահռչակման, հատկապես միջազգային հարթակներում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում գրանցելու նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվում: Նրա տեղեկացմամբ՝ գրանցվել է Գյումրու դարբնության ավանդույթը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն, մեկնարկել է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրի, Որոտան գետի կիրճի հուշարձանախմբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու գործընթացը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ պետական բյուջեում առանձին տող է հատկացվել հայտերի պատրաստման համար: Հայտերի ցանկերը, որոնց շուրջ աշխատանքներ են իրականացվելու, արդեն հստակեցված են:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով կարևոր իրադարձության կապակցությամբ, նշել է, որ ԱԳ նախարարությունը հետևողական է մշակութային ժառանգության միջազգայնացման հարցում: Նրա խոսքով՝ դեռ 2019 թվականին Կոմիտաս վարդապետի 150-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ցանկում: «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի գլխավոր նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պաշտպանությանը և լայն տարածմանը: Մինչ այդ՝ նշված հեղինակավոր ցանկում իրենց արժանի տեղն են գտել Բյուրականի աստղադիտարանի առաջին հետազոտությունը, Մատենադարանի ձեռագրերի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հավաքածուները: Կոմիտասի ստեղծագործությունների գրանցումը Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում նախևառաջ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:

Ըստ Վահան Կոստանյանի՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ևս ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2024-2025 թթ. Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով՝ հունվարի 29-ը խորհրդանշական է թանգարանի համար. թանգարանը բացվել է 9 տարի առաջ այս օրը: «Այս տարի նաև Կոմիտասի 155-ամյակն է, որին լայնածավալ ծրագրերով պատրաստվել ենք: Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը մեզ համար պարտավորեցնող է: Այն 8 տարիների հետևողական աշխատանք է՝ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների և թանգարանի համագործակցությամբ»,- ասել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Թանգարանի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն իր հերթին նշել է, որ Կոմիտաս Վարդապետի արվեստի նկատմամբ օտարազգի ուսումնասիրողների մեծ հետաքրքրություն կա, որից էլ բխել է հավաքածուի գրանցման պահանջը: Նա նաև տեղեկացրել է, որ սկսվել է Կոմիտասի ստեղծագործությունների հրատարակությունների նոր շարք, որտեղ կարևոր են միջազգայնացումը և դրանք ավելի հասանելի դարձնելը:

Տաթևիկ Շախկուլյանը ներկայացրել է նաև «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը:

«Թանգարանը մշտապես կրթական ծրագրեր է իրականացնում, և օտարազգի մասնակիցների հետ լեզվի խնդիր էր առաջանում: Այս բացը լրացնելու համար սկսեցինք հատորների տպագրության շարք: Ներկայացված են հայկական ֆոլկլորային երաժշտության 50-ական նմուշ՝ յուրաքանչյուր հատորում առանձին ժանրով և բնորոշ նկարներով»,- ասել է Տաթևիկ Շախկուլյանը:

«Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրություն

Որպես թանգարանի ձեռքբերում՝ Նիկոլայ Կոստանդյանը նշել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:

«Նախագիծը հնարավորություն է ստեղծում VR ակնոցի միջոցով մուտք գործել Կոմիտաս Վարդապետի՝ Կ. Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ: Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակի ինտերիերում ներկայացված են Կոմիտասի ռոյալը և ֆիսհարմոնը, անձնական այլ իրեր։ Վիրտուալ շրջայցը հագեցած է ինտերակտիվ բաղադրիչով, ամբողջ ընթացքն ուղեկցվում է Կոմիտասի մասին պատմող տեղեկատվական նյութով, որում հնչում է նաև Կոմիտասի ձայնը։ Մոդելավորումը կատարվել է Կոմիտասի սան Արամ Աստվածատրյանի ձեռքով պատրաստված մանրակերտի հիման վրա: Վերջինս երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում: 2019 թ. Կոմպոզիտորների միությունը մանրակերտը փոխանցել է թանգարանին»,- ասել է Նիկոլայ Կոստանդյանը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի ՝ ժամանակակից տեխնոլոգիաները, մուտք գործելով մշակույթի ոլորտ, նոր հնարավորություններ են ստեղծում նաև թանգարանների համար՝ կենդանի դարձնելով այցը. «Այցելուները նորովի են բացահայտելու Կոմիտասի աշխատասենյակը, նրա առօրյան մոտիկից ուսումնասիրելու հնարավորություն են ունենալու: Սա հատկապես երեխաների համար անկրկնելի փորձառություն է՝ նրանց գիտելիքը դարձնելով առավել տպավորիչ: Թանգարաններում ինտերակտիվ կրթական ծրագրերի ուսումնական գործընթացի զուգահեռ ընթացքից մեր երեխաները միայն շահելու են»:

«Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյանի ներկայացմամբ՝ Կոմիտասի աշխատասենյակի մանրակերտը ստեղծվել է ոչ միայն նրա սանի՝ Արամ Աստվածատրյանի հիշողությամբ, այլև օգտագործվել են Կոմիտասի ժամանակակիցների՝ հատկապես Աղավնի Մեսրոպյանի հուշերը: Այն մոդելավորված է Կոմիտասի իրերի հիման վրա, որպեսզի որևէ շեղում չլինի:

Ասուլիսին ներկա էր նաև Արամ Աստվածատրյանի սանը՝ Հենրիկ Սարգսյանը, որը ևս իր վարպետի հետ որոշակիորեն աշխատել է մանրակերտի ստեղծման շուրջ: Ըստ Հենրիկ Սարգսյանի՝ իր վարպետը մանրակերտը ստեղծել է 1968 թ. և ավարտել 1969 թ.՝ ի նշանավորումն Կոմիտասի 100-ամյակի: Ներկայացված է Կոմիտասի՝ Կ. Պոլսի տան աշխատասենյակը»,- ասված է հաղորդագրությունում: