ՌԴ նախագահի ընդդիմադիր թեկնածու Նադեժդինը Կրեմլին սպառնացել է ամբողջ երկրում հանրահավաքներով, եթե ԿԸՀ-ում իր գրանցումը մերժվի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՌԴ-ում մարտին նախանշված նախագահական ընտրությունների «հակապատերազմական» թեկնածու Բորիս Նադեժդինը հայտարարել է, որ եթե իրեն թույլ չտան մասնակցել ընտրություններին, ապա կարող է «զուտ տեսականորեն» կոչ անել իր համար ստորագրած 200 հազար քաղաքացիներին փողոցներ դուրս գալ։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ ինքն ու իր համախոհները պետք է գործեն բացառապես իրավական դաշտում։

«Եթե հանկարծ որոշեն, որ ո՛չ, Նադեժդինին չեն կարող թողնել քվեարկության, «Պլան Բ»-ն կակտիվանա։ Առաջին՝ ես չեմ դադարեցնում որևէ քաղաքական գործունեություն, երկրորդ՝ Ռուսաստանի օրենքների շրջանակում, ես բացարձակապես հետևում եմ Ռուսաստանի բոլոր օրենքներին, չեմ խրախուսի մարդկանց դուրս գալ փողոց չարտոնված հանրահավաքների, որովհետև ես մարդկանց վատ դրության մեջ կդնեմ, և դա օրենքի խախտում կլինի։ Բայց, օրինակ, զուտ տեսականորեն, ես կարող եմ խնդրել երկրում 200 հազար մարդու օրինական հանրահավաքների հայտ ներկայացնել երկրի 150 քաղաքներում»,- ասել է Նադեժդինը հունվարի 28-ին աջակիցների հետ հանդիպմանը։

Նա շեշտել է, որ հնարավոր հանրահավաքները պետք է լինեն «օրինական», հաղորդում է The New Times-ը։

Հունվարի 29-ին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան դժգոհել է, որ ԿԸՀ-ն տեղեկություն չունի Նադեժդինի և մի քանի այլ թեկնածուների՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար ստորագրություններ ներկայացնելու պլանների մասին։