Ֆուտբոլիստի կարիերան ավարտած Արաս Օզբիլիսը հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին․ գրում է sport.news.am-ը։ «Ես միշտ ասել եմ, որ ես իմ կարիերայից հետո ուզում եմ հայկական ֆուտբոլին օգուտ տալ՝ կլինի մարզիչ, թե մենեջեր: Ես մտածում եմ, որ հայկական ֆուտբոլն այն խաչմերուկի վրա է, ու շատ կարեւոր խաչմերուկի, որը շատ կարեւոր ժամանակի մեջ է: …

