Գազայում հոկտեմբերի սկզբից պատերազմը 120-ից ավելի լրագրողի կյանք է խլել

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրումից հետո Գազայի հատվածում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանված լրագրողների թիվը գերազանցել է 120-ը: Այս մասին հայտնել է Գազայի ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցերով վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ այդ տվյալների՝ «իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության և գնդակոծության ժամանակ զոհված լրագրողների թիվը հասել է 122-ի»։

Անցած 24 ժամվա ընթացքում անկլավում երկու լրագրող է մահացել։ Նրանցից առաջինը Ռամալլահում գործող Պաղեստինյան հեռուստաալիքի թղթակից Իսամ ալ-Լուլուն է, որը սպանվել է Ազ-Զուվեյդայում իր ընտանիքի անդամների հետ միասին՝ իսրայելական հարվածի հետևանքով։ Երկրորդ սպանվածը պաղեստինյան «Ար-Ռիսալահ» մեդիա հիմնադրամի աշխատակից Մուհամմեդ Աբդել Ֆաթահ Աթալլահն է, որը սպանվել է Ալ-Շաթի ճամբարի իսրայելական ռմբակոծության ժամանակ։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և պատանդներ վերցնելով։ Արմատականներն այս հարձակումն անվանել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին պատասխան։ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսել պատասխան հարվածներ հասցնել Գազայի հատվածին, Լիբանանի և Սիրիայի որոշ տարածքներին, որից հետո հայտարարեց անկլավում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։