Ալիևը Թուրքիայի նախկին ՊՆ ղեկավարի հետ ռազմական ոլորտում փոխգործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։

Ալիևի աշխատակազմի հաղորդմամբ՝ Աքարն ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև «բարեկամական ու եղբայրական հարաբերությունները զարգանում են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»։ Նա նաև ասել է, որ երկու երկրների նախագահների «բարեկամական ու եղբայրական հարաբերությունները կարևոր դեր են խաղացել ռազմավարական դաշինքի մակարդակին հասնելու գործում»։

Իլհամ Ալիևը մեկ անգամ բարձր է գնահատել Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցությունը։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հուլուսի Աքարը Թուրքիայի ՊՆ ղեկավարն էր։

Կողմերն անդրադարձել են նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքվի կողմից Արցախի դեմ իրականացրած ագրեսիային ու էթնիկ զտմանը։

Ալիևն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերում նոր բարեփոխումներ են իրականացվել, և որ բանակի մարտունակությունն ավելի է ուժեղացել։

Զրույցի ընթացքում շեշտվել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության զարգացումը, Շուշիի հռչակագրի կարևորությունը, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, պաշտպանական արդյունաբերության, անվտանգության, միջխորհրդարանական հարաբերությունների և այլ ոլորտներում փոխգործակցության շուրջ,հատկապես ընդգծվել է է երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունների կարևորությունը։

Աքարն Ալիևին նաև նվեր է հանձնել։

Էմմա Չոբանյան