«Օլդ սիթի»-ի տնօրեն Գևորգ Մաչանյանը որպես մեղադրյալ կներգրավվի «Հայ փոքրիկ երգիչներ»-ի շենքի գործով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայտնի է Արամի 23 հուշարձան-շենքի հարևանությամբ 2018թ. շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության իրականացրած  ապօրինի շինարարության հետևանքով մասնակի փլուզվել է «Հայ փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին պատկանող հուշարձան շենքը։ Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, որի հիմնական քննությունը վարում է քննիչ Խաչատուր Գալստյանը․ տեղեկացնում են «Հայ փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի լրատվական ծառայությունից։


Փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը


«Վերջինս մոտ 5 տարի գործն անհարկի ձգձգելուց հետո հիմնական մեղադրյալների ցանկից ապօրինաբար հանեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին, 2 անձի մասով քրեական գործն ուղարկեց դատարան, ապա մնացած մասով անհիմն կերպով կարճեց քրեական գործը։

Ընդ որում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված բոլոր բողոքները և դիմումները մնացին անհետևանք։


Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցության փաստաբան Արթուր Մանուկյանը քրեական գործը վերաբացելու և Գևորգ Մաչանյանին մեղադրյալների ցանկում ներգրավելու հայցով դիմեց դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը և Նելլի Բաղդասարյանը կայացրին օբյեկտիվ և արդարամիտ  որոշումներ՝ Գևորգ Մաչանյանի և ընդհանուր քրեական գործի կարճման որոշումները վերացնելու մասին, իսկ դրանց դեմ դատախազության և Գևորգ Մաչանյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքները դատավորներ Վազգեն Ռշտունին և Լուսինե Հովհաննիսյանը արդարացիորեն  մերժեցին և գործն ուղարկեցին նորից քննության:


Տպավորություն է, որ այլմոլորակայինները եկել, պետական կառույցները վերցրել տարել են․ Տիգրան Հեքեքյան


Դրանից հետո քննիչը կատարեց ակնհայտորեն ձևական նախաքննություն, և դատախազի հետ  դարձյալ անհիմն կերպով քրեական գործը կարճեցին և կրկին անհիմն կերպով վերացրին Գևորգ Մաչանյանի մեղադրանքը։ ՀՓԵ-ի փաստաբանը այս որոշումը դարձյալ բողոքարկեց դատարանում, նիստը նշանակվեց հունվարի   26-ին։

Եվ ահա այսօր  դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի գլխավորությամբ, օբյեկտիվ և արդարացի կերպով բավարարեց  «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը և նորից գործում որպես մեղադրյալ ներգրավվեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին:

Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին և լիահույս ենք, որ այս անգամ ՀՀ դատախազությունը կիրականացնի պատշաճ հսկողություն և մեղավորներին մեղադրանք կառաջադրվի»,- ասված է հաղորդագրությունում։