Տպավորություն է, որ այլմոլորակայինները եկել, պետական կառույցները վերցրել տարել են․ Տիգրան Հեքեքյան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Արամի 23 շենքի սեփականատեր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը հայտարարում է, որ շենքի վթարային վիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում, և չնայած գրվել են բազմաթիվ նամակներ՝ ՀՀ վարչապետից մինչև ԱԻՆ, սակայն միևնույնն է՝ 4-րդ կարգի վթարային այս շենքի վերանորոգման հետ կապված որևէ քայլ չի արվում։

«Բազմաթիվ նամակներով ահազանգել ենք այդ մասին։ Ոչ շատ վաղ անցյալում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր մեր շենք, իսկ դա նշանակում էր, որ իշխանության ամենաբարձր պաշտոնյան անհանգստացած է։ Նամակ գրեցինք նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար  Ավետիք Էլոյանին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, քաղաքապետ Հայկ Մարությանին և նամակում հավելեցինք, որ վարչապետը  հայտնել է, որ շենքը չի քանդվելու և այն պետք է շտապ վերականգնել։ Նշեցինք նաև, որ պահանջում ենք հարցին տալ վերջնական լուծում, այլապես կնշանակի, որ չի կատարվել վարչապետի հանձնարարականը»,- ասաց Տիգրան Հեքեքյանը՝ նշելով, որ իրենց կողմից գրված նամակին պատասխանել է միայն Քաղաքաշինության պետական կոմիտեն։

«Արել են առաջարկ շենքի պատը փակել մոմլաթով, որպեսզի խոնավություն չանցնի ո՛չ շենքի պատին, ո՛չ հողին»,- ասաց Հեքեքյանը՝ մանրամասնելով, որ ինքը որպես շենքի սեփականատեր այդ տարբերակը մերժել է և առաջարկել է մի քիչ գումար ավել ծախսել և շենքը ամրացնել ժամանակակից մեթոդներով։

Տիգրան Հեքեքյանը նշեց նաև, որ քաղաքապետարանից ստացել են առաջարկ՝ ցանկացած վերանորոգման աշխատանք իրականացնել այն ընկերության համաձայնությամբ, որը հանդիսանում է շենքն այդ վիճակին հասցնողը, հետևաբար՝ ամիսներ շարունակ փոխադարձ նամակագրությունների  արդյունքում որևէ պատասխան գործողություն տեղի չի ունենում: «Այնպիսի տպավորություն է, որ անապատում ենք, այլմոլորակայինները եկել, պետական կառոյցները վերցրել տարել են․ նամակ ես գրում, պատասխան չկա»,- ասաց Տիգրան Հեքեքյանը։

Քննարկման մասնակից Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը Արամի 23 շենքի հետ կապված նշեց, որ օրենքով սահմանված է, որ հուշարձան վնասող անձը պարտավոր է վերականգնել այն. «Մի՞թե դժվար է գտնել՝ ով է իրականացրել այդտեղ շինարարություն, ով արել է, նա էլ  պետք է հուշարձանին հասցված վնասը վերականգնի։ Ես հորդորում եմ գործող քաղաքապետին՝ լուծումներ գտնել ու լուծոըմներ պետք է գտնել ոչ թե սեփականատիրոջ համաձայնությամբ, այլ սեփականտիրոջը պարտավորեցնելով»։

Մանրամասները՝ տեսանյութում։