Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում բացվել է «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ ընդգծելով. «Հատկապես ուրախալի է այն հանգամանքը, որ միջոցառումը կայանում է միջթանգարանային համագործակցությամբ։ Նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցել ոլորտի առաջխաղացմանը …

