Ռուսաստանը չի ընդգրկվել այն երկրների ցանկում, որոնց համար Իրանը որոշել է չեղարկել վիզային ռեժիմը։ Փետրվարի 4-ից Իսլամական Հանրապետությունը կհեշտացնի զբոսաշրջիկների մուտքը 28 երկրներից, այդ թվում՝ Բելառուսից, Ղրղզստանից և Ուզբեկստանից, IRNA գործակալությանը հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Ալիռեզա Բիգդելին։ Վիզաները կչեղարկվեն նաև Բահրեյնի, Բրազիլիայի, Բրունեյի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վիետնամի, Զիմբաբվեի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կամբոջայի, Կատարի, Կուբայի, Քուվեյթի, Մավրիկիոսի, …

