ԵԱՀԿ դիտորդները քննադատել են Ադրբեջանում նախագահական ընտրությունների պայմանները

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույց է հրապարակել Ադրբեջանում փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միջանկյալ հաշվետվությունն ընդգրկում է 2023 թվականի դեկտեմբերի 29-ից 2024-ի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածը։ Դրանում նշվում է, որ այս ընտրությունները կլինեն առաջինը, որոնք կանցկացվեն «Ադրբեջանի ամբողջ տարածքում»։

Փաստաթղթում ասվում է, որ «որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել Ադրբեջանի Ընտրական օրենսգրքում, սակայն դրանք հաշվի չեն առնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախկին առաջարկությունները, և նախկինում նշված թերությունները մնում են չլուծված»։

Նշվում է նաև, որ գործող նախագահի հետ միասին այս ընտրություններին մասնակցող մյուս վեց թեկնածուներից յուրաքանչյուրը ոչ վաղ անցյալում բացահայտորեն աջակցել է նախագահին։

Զեկույցի հեղինակները նշում են, որ մինչ այժմ քարոզարշավը թույլ է եղել։ Բացի այդ, խորհրդարանում չընդգրկված հիմնական ընդդիմադիր կուսակցություններից և ոչ մեկը չի մասնակցում ընտրություններին՝ բոյկոտի կոչ անելով։

«Կուսակցությունների մասին նոր օրենքի հետ կապված խիստ պահանջները, նախընտրական քարոզարշավի ժամկետների կրճատման հետ կապված նախկին փոփոխությունները, քարոզարշավի անցկացման համար պետական ​​աջակցության բացակայությունը բացասաբար են անդրադառնում քաղաքական մասնակցության և ընտրությունների մրցունակության վրա»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ չնայած Սահմանադրությամբ ԶԼՄ-ների ազատության երաշխավորմանը՝ վերջին երեք ամիսների ընթացքում բազմաթիվ լրագրողների և մի շարք առցանց լրատվամիջոցների ղեկավարների ձերբակալություններ են տեղի ունեցել։

Զեկույցում ներկայացվում է նաև գործող նախագահի և մյուս թեկնածուների նախընտրական հիմնադրամների անհավասարությունը։

Պաշտոնական Բաքուն զեկույցը դեռևս չի մեկնաբանել։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն նախագահ Իլհամ Ալիևը 2023-ի դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնի համար, գործող նախագահ Իլհամ Ալիևից զատ, ևս 6 թեկնածու է պայքարում։

Էմմա Չոբանյան