Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը դժգոհություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի՝ Հայաստանում Հարավային Կովկասում իրավիճակի գնահատման վերաբերյալ հայտարարության առնչությամբ։ «Ցավալի է Ռոթի կողմից Երևանում արված կողմնակալ և խեղաթյուրող հայտարարությունը։ Մենք հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես են Հայաստանի հովանավորները իրենց կեղծ մեղադրանքներով մոլորեցնում միջազգային հանրությանը։ Ցավալի …

