Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակի ստեղծման քննարկումներ կարող են լինել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մարտին Ժնևում կարող են տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության հարթակ ստեղծելու շուրջ քննարկումներ։ Այս մասին ադրբեջանական  Trend-ի հետ հարցազրույցում ասել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։

Նա նշել է, որ կազմակերպությունը տեղյակ է տարածաշրջանի վերջին զարգացումներին, Ադրբեջանի և հարևանների հարաբերություններին, ու որպես ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար ստեղծված կազմակերպություն, անհրաժեշտ է համարում կողմերի հետ քննարկումներ անցկացնել։

«Ես քննարկումներ եմ անցկացրել Ադրբեջանի իշխանությունների հետ և գոհ եմ իմ ստացած պատասխանից։ Այս փուլում մենք ձգտում ենք հասնել սկզբունքային համաձայնության, որ IPU-ն հարթակ կապահովի երկու երկրների համար խորհրդարանական մակարդակով հավաքվելու և անկեղծ ու ազնիվ ձևով քննարկելու այն հարցերը, որոնց լուծելը կարող է օգնել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Նախատեսում ենք քննարկումների հրավիրել երկու երկրների խորհրդարանների բարձրագույն ղեկավարությանը,- ասել է Մարտին Չունգոնգը։

Նա հայտնել է, որ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային հրավիրելու է Ժնև՝ բանակցություններ վարելու Հայաստանի գործընկերների հետ մշտական ​​երկխոսության այս հարթակի ստեղծման օրակարգում առաջ շարժվելու համար։ Մարտին Չունգոնգը հույս է հայտնել, որ հանդիպումը կկայանա Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու այս տարվա մարտի 23-ից 27-ը։

«Մենք կցանկանայինք հրավիրել խորհրդարանականներին սկզբնական շրջանում ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպում անցկացնելու՝ իսկապես խոսելու այն հրատապ խնդիրների մասին, որոնք կռվախնձոր են երկու երկրների միջև: Եվ այս կերպ մենք կկարողանանք հասնել ավելի լավ փոխըմբռնման երկու երկրների խորհրդարանների միջև։ Այնուհետև, մենք կարող ենք փորձել ստեղծել բարենպաստ միջավայր երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների հաջող արդյունքի համար»,-ասել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։