Դատավորները Բարձրագույն դատական խորհրդի որոշումները բողոքարկելու և դադարեցված լիազորությունները վերականգնել հնարավորություն կստանան։ Ազգային ժողովն այսօր ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երեկ նախագիծը ներկայացնելիս նշեց, որ նախագծի ընդունումը բխում է ԳՐԵԿՈ-ի (Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմին) 2015 թվականի գնահատման զեկույցում տեղ գտած և 2021 …

