Ներմուծող ընկերություններն այսուհետ կկարողանան օրգանիզմում տեղադրվող իմպլանտի ծագման և որակի համապատասխանության սերտիֆիկատ պահանջել արտադրողից։ ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ելույթում նշեց, որ օրինագիծը հնարավորություն կտա բացառել պետպատվերի շրջանակներում անորակ իմպլանտների տեղադրումը մարդու օրգանիզմում։ «Պահանջ ենք դրել, որպեսզի անպայման ունենա համապատասխանության …

