Միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա կայանում էր նրանում, որ Աղդամի ճանապարհով արվի գոնե մեկանգամյա ակցիա՝ Բաքվի դեմքը փրկելու համար, ինչից հետո Բերձորի միջանցքը պիտի բացվեր։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Մեր շարժումը համարում է, որ Ադրբեջանից ադրբեջանական ծագման, ադրբեջանական մեքենաներով որևէ բեռի ստացումն անընդունելի է որևէ պարագայում, և, …