Ռուսաստանի 13 շրջաններում «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուները հաղթել են նահանգապետի ընտրություններում։ Այս մասին են վկայում Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված քվեարկության նախնական արդյունքները, գրում է Մեդուզան։ Այսպես, քաղաքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ բոլոր արձանագրությունները մշակելուց հետո հավաքելով ձայների 76,39%-ը։ Մոսկվայի մարզի գործող նահանգապետ Անդրեյ Վորոբյովը ստացել է ձայների 83,68 տոկոսը։ …