Սերգեյ Մարաբյանի ընտրությունը ինձ հույս է տալիս, որ ԱԺ-ն չպետք է պատճառ ունենա ինձ կողմ չքվեարկելու. Դավիթ Բալայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
Բոլորը

Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով այսօր դատավոր Դավիթ Բալայանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Այժմ ընտրության հերթը Ազգային ժողովինն է, և եթե այս մարմնում ևս Բալայանին կողմ քվեարկեն, նա կդառնա Սահմանադրական դատարանի դատավոր:

Մեր հարցին` ըստ Բալայանի` ԱԺ-ն իրեն կընտրի՞, դատավորն ասաց, որ ինքն արժանացել է դատավորների քվեին և, կարծում է` ԱԺ-ն իրեն չընտրելու պատճառ չունի:

«Պարոն Մարաբյանի ընտրությունն ինձ հույս է տալիս, որ Ազգային ժողովն ինձ չքվեարկելու պատճառ չպետք է ունենա»,- ասաց Դավիթ Բալայանը:

Վերջինիս հայրը` Կիմ Բալայանը, երկար տարիներ Սահմանադրական դատարանի դատավոր է եղել: Մեր հարցին` երբ նա իմացել է որդու` ՍԴ դատավոր դառնալու մտադրության մասին, ինչպե՞ս է արձագանքել, Դավիթ Բալայանը կեսկատակ-կեսլուրջ ասաց` չի առարկել:

Մանրամասները` տեսանյութում

Արաքս Մամուլյան