Ղրիմի կամրջի պայթյունի գործով մեղադրյալներին, որոնց մեջ հայեր կան, ցմահ ազատազրկում է սպառնում

Լուրեր

20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Հետաքննությունը խստացրել է 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթյունի գործով ներգրավված անձանց մեղադրանքը․ այժմ նրանք կարող են ցմահ ազատազրկման դատապարտվել։ Այս մասին գրում է Կոմերսանտը՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության նյութերին։

Գործում ներգրավված են Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ՝ Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Դմիտրի Տյաժելիխը, Արտեմ և Գեորգի Ազատյանները, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբը և Արթուր Տերչանյանը։

Ըստ հրապարակման՝ հետաքննությունը խստացրել է Բիլինի (Extra ՍՊԸ-ի ղեկավարը, որը պետք է ստանար Ղրիմի կամրջի վրա պայթած բեռը) և Անտիպովի (նրա TEK-34-ը նոր մեքենա էր տրամադրել բեռի համար) մեղադրանքը։

Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի փոխարեն (ահաբեկչություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը հանգեցրել է ծանր հետեւանքների)՝ այժմ մեղադրանքը ներկայացվել է նույն հոդվածի 3-րդ մասով, որը վերաբերում է նաև մարդկանց մահվան։ Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 221.1 4-րդ մասով (պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում կազմակերպված խմբի կազմում), որով նրանց սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։

Մնացած ամբաստանյալներին կառաջադրվեն նույն մեղադրանքներ, կարծում է պաշտպանական կողմը։ Փաստաբանները նշում են, որ Ղրիմի կամրջի պայթյունի վերաբերյալ գործը պարունակում է ավելի քան 100 հատոր, որոնցից միայն մոտ երկու տասնյակում կա պայթյունին իրենց պաշտպանյալների մասնակցության ապացույցներ։ Մնացածը պարունակում է բուն հանցագործության նկարագրություն, փորձաքննություններ ու հարցաքննություններ։

Գործով 13 մեղադրյալներից ութը կալանավորված են, իսկ հինգի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հետաքննությունը կամրջի պայթյունի վնասը գնահատել է ավելի քան 7 միլիարդ ռուբլի։

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի փոխարեն՝ Քննչական կոմիտեն պայթյունի կազմակերպիչ է անվանել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին։ Վերջինս 2023 թվականի օգոստոսին խոստովանել է, որ անձամբ է ծրագրել հարձակումը Ղրիմի կամրջի վրա և ղեկավարել այն։

Քննչական նյութերով ենթադրվում է, որ 2022 թվականի մարտի 3-ին Ուկրաինայի տարածքում չճշտված վայրում Մալյուկը կազմակերպել է հանցավոր խումբ, որի գործունեությանը չպարզված ժամին և ամբողջությամբ չպարզված հանգամանքներում ներգրավվել է 13 անձ։

Քննիչների տեղեկություններով՝ խումբը պայթուցիկներ է գնել արտասահմանից և 2022 թվականի հուլիսին դրանք հասցրել Օդեսայի նավահանգիստ, որտեղ դրանք փաթեթավորել են շինարարական պոլիէթիլենային թաղանթով: Այնուհետև բեռն ուղարկվել է Բուլղարիայի Ռուսե քաղաք, այնտեղից՝ վրացական Փոթի, ապա՝ Երևան։ Հոկտեմբերի սկզբին բեռն անցել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանով, իսկ երկու օր անց այն հասել է Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մեծածախ բազա։ Ծղոտե ներքնակները բարձվել են Մախիր Յուսուբովի մեքենաների մեջ, որը պետք է Ուլյանովսկ ՍՊԸ TEK-34-ից բեռը հասցներ Սիմֆերոպոլում գրանցված Extra ՍՊԸ-ին։

Ղրիմի կամրջի վրա 2022 թվականի հոկտեմբերի 8-ին պայթել է բեռնատարը, որը վարել է Յուսուբովը։ Արդյունքում կամրջի երեք բացվածքներ փլուզվել են, անցնող գնացքի յոթ ցիստերն՝ հրդեհվել։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ բեռնատարի վարորդը։ Հետաքննությունը կարծում է, որ նա տեղյակ չի եղել ահաբեկչության մասին։ Հարձակման նպատակը Քննչական կոմիտեն հայտարարել է Ղրիմի հետ տրանսպորտային կապի խաթարումը։