Լեռնային Ղարաբաղի 10,000-ից ավելի հայրենակիցներ արդեն իսկ աշխատանքի են անցել

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Մինչ ծրագրի ներկայացումը, Զարուհի Մանուչարյանը երկու կարևոր նորություն է հաղորդել, որոնք վերաբերել են բնակվարձերին, կոմունալ վճարներին ու կենսաթոշակներին: Ըստ այդմ՝ 40 000+10 000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում հունվար ամսվա վճարները նախատեսված է իրականացնել մինչև փետրվարի 7-ը: Իսկ Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուներին թոշակը նախատեսված է վճարել հստակ գրաֆիկով՝ մինչև տվյալ 6-րդ աշխատանքային օրը:

Ինչ վերաբերում է զբաղվածության պետական աջակցության ծրագրին, ներկայացվել է, որ այն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդ բաղադրիչը՝ աշխատանքային պրակտիկա և աշխատանք և երրորդ բաղադրիչը՝ վերոնշյալ երկու բաղադրիչները միասին և աշխատանք:

Ռուբեն Սարգսյանը մանրամասնելով այս բաղադրիչները, նշել է, որ բոլոր երեքն էլ ունեն վճարումների սահմանված որոշակի չափեր: Ուսուցման ժամանակահատվածում տրամադրվում է կրթաթոշակ 50 000 դրամի չափով և մինչև 50 000 դրամ փոխհատուցվելու է ուսման վարձը: Պրակտիկայի պարագայում երեք ամիս 165 000 դրամ գործատուին է տրվելու, որը ներառելու է հարկեր, այսինքն՝ այն գումարն է, որը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կստանա որպես աշխատավարձ, որից հետո հավելյալ հարկերի փոխհատուցում է տրվելու: Իսկ եթե ուսուցում, պրակտիկա բաղադրիչի մասին է խոսքը գնում, վճարվելու է և՛ կրթաթոշակը, և՛ ուսման վարձը, և՛ երեք ամսվա պրակտիկայի գումարն ու հարկերի փոխհատուցումը:

Նախարարի տեղակալի ներկայացմամբ, առանց վերոնշյալ բաղադրիչների կիրառման, արդեն իսկ 1010 հոգի աշխատանքի են անցել, որոնք բավարերել են առաջարկվող աշխատանքների պահանջներին: Իսկ ընդհանուր առմամբ՝ Լեռնային Ղարաբաղի 10 000-ից ավելի հայրենակիցներ արդեն իսկ աշխատանքի են անցել: Օրիանկ՝ կրթության ոլորտում 212 ուսուցիչ գործուղվել է մարզեր և ըստ իրենց մասնագիտության ստացել աշխատանք, առողջապահության ոլորտում 202 անձ աշխատանք է ստացել տարբեր բուժհաստատություններում: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ աշխատանք փնտրող բոլոր հայրենակիցները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային գրասենյակներ, տեղում խորհրդատվություն ստանալ և ըստ ծրագրերի ուղղորդվել:

Զարուհի Մանուչարյանն այնուհետև անդրադարձել է սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ հաճախ տրվող հարցերին և հնչեցրել այդ հարցերի պատասխանները:

– Հայաստանի Հանրապետությունից բացակայության դեպքում արդյոք անձը զրկվո՞ւմ է աջակցությունից

Զարուհի Մանուչարյանը պատասխանել է. «Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո, անձը կարող ստանալ տվյալ ամսվա աջակցությունը: Միաժամանակ՝ տեղեկացնեմ, որ Հայաստան վերադառնալուց հետո, անձը կարող է ստանալ նաև նախորդող ամսվա համար նախատեսված աջակցությունը, եթե Հայաստանի Հանրապետությունից բացակայել է ավելի քիչ, քան 10 օր»:

– Մինչև ե՞րբ կարող է անձը հաշվառվել և դիմել կենսաթոշակի նշանակման համար, որպեսզի այն հաշվարկվի հետադարձ ուժով.

Զարուհի Մանուչարյանը պատասխանել է. «Տեղեկացնեմ, որ հոկտեմբեր ամսից կենսաթոշակ և նպաստ ստանալու համար անհրաժեշտ է հաշվառվել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի մարտի 11-ը: Միաժամանակ տեղեկացնեմ, որ հաշվառման գործընթացը համակարգում և իրականացնում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և Քաղաքացիության ծառայությունը»: Նա նաև հավելել է, որ փետրվար ամսվա համար ևս նախատեսված է, որ Լեռնային Ղարաբաղի հայերանկիցները կսպասարկվեն արտահերթ և փետրվար ամսվա ընթացքում շաբաթ օրերը ևս կսպասարկվեն անձնագրային բաժիններում:

– Արդյոք կարո՞ղ է Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին վճարվող սոցիալական աջակցությունը բռնագանձվել, և եթե քաղաքացին նման խնդիր ունի, ի՞նչ անել:

Զարուհի Մանուչարյանը պատասխանել է. «Տեղեկացնում եմ, որ բռնի տեղահանված հայրենակիցներին սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում վճարվող սոցիալական աջակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով բռնագանձման, արգելանքի տակ վերցվելու, ինչպես նաև պարտավորությունների համար հաշվանցվելու ենթակա չեն: Նման խնդրի դեպքում անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնում, ինչպես նաև կարելի է ներկայացնել դիմում [email protected] էլեկտրոնային հասցեով կամ ուղարկել դիմում https://e-request.am/hy հարթակի միջոցով»: