ՌԴ ԿԸՀ-ն նախագահի ընդդիմադիր թեկնածու Նադեժդինի օգտին ստորագրություններում «սխալներ է հայտնաբերել»

Լուրեր

15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
Բոլորը

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքային խումբը սխալներ է հայտնաբերել Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինին որպես ՌԴ նախագահի թեկնածու գրանցելու համար ներկայացված ստորագրություններում։ Այս մասին ասել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը, նշում է The Moscow Times-ը։

Նա նշել է, թե 100 հազար ստորագրություն հավաքելը երբեք առանց սխալների չի լինում, ուստի ընտրական հանձնաժողովն աչք է փակում մանր անճշտությունների վրա։

«Բայց երբ տեսնում ենք տասնյակ և ավելի քան մեկ տասնյակ մարդկանց, ովքեր այլևս այս աշխարհում չեն, և նրանք ստորագրություն են տվել, հարց է առաջանում էթիկական չափանիշների ամբողջականության մասին, որոնք օգտագործվում են, այդ թվում՝ ստորագրահավաք իրականացրածների կողմից»,- նշել է Բուլաևը:

Նրա խոսքով՝ տեսուչները թեկնածուների ստորագրություններում, իբր, մահացած մարդկանց հետքեր են հայտնաբերել։ Բուլաևն առաջարկել է Նադեժդինին հրավիրել փետրվարի 5-ին առաջադրված թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերի և ստորագրությունների ստուգման աշխատանքային խմբի հանդիպմանը՝ «ստուգման ընթացակարգերի արդյունքները» ցույց տալու և հայտնաբերված սխալների վերաբերյալ արձանագրություններ ներկայացնելու համար:

Սպասվում է, որ փետրվարի 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կավարտի ստորագրությունների ստուգումը և որոշում կկայացնի նախագահի թեկնածուների՝ ընտրություններին մասնակցությունը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ։